Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Շախ» և «մատ»

«Շախ» և «մատ»
23.01.2018 | 09:59

Անսպասելին իրավաչափ դարձնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական մտածողությունը թեև առաջին անգամ չէ, որ զարմացնում է քաղաքական ուժերին, այնուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ առաջադրելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը որպես ՀՀ ապագա նախագահի՝ նա «շախ» և «մատ» խաղարկեց քաղաքական շախմատային տախտակի վրա:


Այս քայլը խառնեց բոլոր քաղաքական ուժերի հետագա քայլերը, այդ թվում` ՀՀԿ-ի ներսում: Եվ այսպես, Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր խաղացողները՝ ընդդիմադիր, կենտրոնամետ, թե իշխանական, գուցե և իրենց մեջ ընդվզեն, սակայն գլխավոր քայլը կատարված է, և բոլորն էլ հասկանում են, որ ոչ մի այլ թեկնածու չի դիմանա ներկայացված թեկնածուի կշռին: Իհարկե, այն փաստը, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, արդեն իսկ նշանակում է, որ ՀՀԿ-ն պաշտպանելու է այս թեկնածուին: Արմեն Սարգսյանի օգտին կաշխատի նաև ՀՅԴ-ն, ինչի մասին երկու օր առաջ արդեն հայտարարել է: Թեև ԲՀԿ-ն ասել էր, որ ներկայացված թեկնածուի վերաբերյալ իր խոսքը կասի նրա հետ հանդիպումից հետո, կարծում ենք, որ նա ևս այս թեկնածուի օգտին հանդես կգա:
Նկատենք, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը և՛ մտավորական, և՛ գործարար խավի սրտով է, ինչը բնական է: Մեծ Բրիտանիայում ՀՀ-ի դեսպանը աշխարհում ճանաչված է որպես բարձր ինտելեկտի տեր անձնավորություն և հմուտ գործարար: Եթե նկատենք, որ 2018-ի ապրիլից հետո, ըստ փոփոխված սահմանադրության, ՀՀ նախագահի պաշտոնը ներկայացուցչական բնույթի է լինելու, ապա ավելի լավ թեկնածու դժվար թե կարելի էր գտնել: Ավելին, Արմեն Սարգսյանի տասնյակ տարիների կապերը, միջազգային, քաղաքական և գործարար դաշտում, կարող են շատ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: Իհարկե, այդ գործընթացը մեծապես պայմանավորված կլինի նրանով, թե ով կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ